Բելառուսի Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը հանրապետությունում

Աննա Կոստանյան 16.01.2023 - 18:38
16.01.2023 - 18:38 դիտում

Աշնան սկզբին Բելառուսի տարածքում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը՝ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժանքները, հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն:

Նա հաստատել է նաև ավելի վաղ ծրագրված տարածքային պաշտպանության զորավարժությունների անցկացումը 2023 թվականի առաջին եռամսյակում։

Մուրավեյկոն մտադիր է հանդես գալ «ավագ սերնդին» պաշտպանական հարցերի քննարկումներին ներգրավելու առաջարկով:

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալն ասել է նաև, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության ժամանակ երկրում տեղի կունենա Եվրասիական անվտանգության միջազգային համաժողով, ակնկալվում է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով լայն երկխոսություն ՀԱՊԿ-Չինաստան թեմայով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ