Վերանորոգումից հետո այսօր բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը։ Աշխատանքներն իրականացվել են հիվանդանոցի միջոցների հաշվին։ Ներքին հարդարման աշխատանքներից զատ արդիականացվել է ջեռուցման համակարգն ու խմելու ջրի ցանցը։ «Շատ կարեւոր է, երբ տեսանելի է աշխատանք ու սրտացավ մոտեցում։ Կենտրոնը բավական մրցունակ հաստատություն է դարձել։ Մեզ համար աշխատանքային կարևոր պայման պետք է լինի հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացմանը զուգընթաց ապակենտրոնացումը։ Մեր հիվանդները պետք է կարողանան իրենց մարզում, իրենց համայնքում բարձրակարգ բժշկական սպասարկումից օգտվել»,- նշել է Շիրակի մարզպետը։ Հիվանդանոցի վճարովի ծառայությունները վերջին տարիներին աճել են, նախորդ տարի ծավալը կազմել է շուրջ 75 միլիոն դրամ, 2022 թվականի առաջին եռամյակում էլ շուրջ 23 միլիոն է։
Բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը
8.04.2022 - 17:39
նախորդ գրառումը