Բարձր ենք գնահատում ԱՄՆ շարունակական աջակցու­թյունը. ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին

Աննա Կոստանյան 4.07.2024 - 11:53
4.07.2024 - 11:53 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է:

Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, որոնք նշանակալի ավանդ ունեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ