Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը,որը խորհրդարանի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ վարույթի ամրագրումը կդառնա էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը, ինչը հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նրա՝ հիմնական նորամուծություններից է բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգը՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր: