Մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 24.05.2023 - 19:29
24.05.2023 - 19:29 դիտում

Այսօր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգողը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ մակարդակում է այդ խոսակցությունը:

«Դուք գիտեք, որ մեր ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր: Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել, և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում: Այդ բանակցությունները վարվում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, նաև երրորդ երկրների հետ: Մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ:

Վերլուծություններ են արվում, թե ո՛ր հզորությունն է, որ մեզ անհրաժեշտ է: Ուզում եմ նաև ասել, որ առաջիկայում ՀՀ պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ