Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային մետաստազներով

Աստղիկ Խաչատրյան 19.05.2025 - 12:36
19.05.2025 - 12:36 դիտում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային մետաստազներով, ընտանիքի հետ նա քննարկում է բուժման տարբերակները, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր և կնոջ՝ Մելանիայի անունից աջակցություն է հայտնել Բայդենին և նրան մաղթել է արագ ապաքինում, գրում է BBC-ն։

«Չնայած հիվանդության ագրեսիվ ձևին, քաղցկեղը, կարծես, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել»,- ասվում է զեկույցում։

Բայդենին ապաքինում են մաղթել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին փոխնախագահ, 2024 թվականի նախագահի ընտրությունում Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ