«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասավ Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։
Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ այսօր`մայիսի 9-ին, ժամը 16-ին երթի մասնակիցները հավաքվելու էին Հանրապետության հրապարակում։