Բագրավանում ընկերությունը խախտել է ընդերքօգտագործման պահանջները․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 27.08.2024 - 13:59
27.08.2024 - 13:59 դիտում

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում 2014 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պայմանագրով հատկացվել է մոտ երեք հեկտար տարածք, իսկ ընկերությունը, առանց թույլտվության, արդյունահանման նպատակով օգտագործում է նաև կից հողատարածքներ, որոնք գյուղատնտեսական նշանակության են:

Իրավապահների հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 21-ին Անիի համայնքապետարանից ստացվել է տեղեկությունը հաստատող պատասխան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ