Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով

15.06.2024 - 18:10 դիտում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և բանակցություններ սկսելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկին Շվեյցարիայի գագաթնաժողովի մասնակիցների արձագանքը կառուցողական բնույթ չունի:

«Շատ են պաշտոնական արձագանքները, ոչ կառուցողական բնույթի պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Շվեյցարիայի գագաթնաժողովում չի քննարկվում Ուկրաինայում խաղաղության հարցը, փոխարենը քննարկվում են հումանիտար հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ