«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ հիանալու ծաղիկներով:
Դեղին ջրաշուշանը (կոկոռ, նունուֆար) հարսնամատազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ։ ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դեղին կոկոռը:
Աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: Ծաղկում է մայիսի վերջից մինչև ուշ աշուն:
Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։