Արցախում արիաբար զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էդուարդի մարզիչ՝ Արտակ Գևորգյանը:
Էդուարդ Մարանջյանը հանդես էր գալիս 69 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնության մրցանակակիր էր:
Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Էդուարդ Մարանջյան միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր…
Gepostet von Artak Gevorgyan am Dienstag, 13. Oktober 2020