Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Գոհար Ստեփանյան 19.11.2020 - 14:16
19.11.2020 - 14:16 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ