Արցախի նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

Աննա Կոստանյան 6.02.2021 - 13:14
6.02.2021 - 13:14 դիտում

Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։ Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Լուսինե Ավանեսյանն աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում` որպես խմբագիր։

Նա այս պաշտոնում փոխարինում է Վահրամ Պողոսյանին։ Վերջինս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2020թ.–ի մայիսի 26–ին։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ