Արցախի կոչը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին. հանձնվողները կդիտարկվեն ոչ թե ռազմագերի, այլ հյուրեր

Աննա Կոստանյան 1.10.2020 - 18:18
1.10.2020 - 18:18 դիտում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած ռազմական ագրեսիային մեծապես զոհ են գնում նաև հենց Ադրբեջան պետության տարածքում ապրող տեղաբնիկ ժողովուրդները՝ թալիշները, լեզգինները, ավարները, թաթերը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչով են դիմել այդ ժողովուրդներին։ Կոչում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է այն օգնության մանրամասները, որից կարող են օգտվել այդ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող հանձնվող զինվորները.
«Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերևում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։ Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր»։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ