Արցախից տեղահանված 11 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում

Աստղիկ Խաչատրյան 28.09.2023 - 21:50
28.09.2023 - 21:50 դիտում

Այս պահին Հայաստանի առողջապահական տարբեր հաստատություններում շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 342 բուժառու։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, այդ թվում` 4 նորածին»,–ասել է նա։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված մինչև 18 տարեկան շուրջ 16.000 երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ