Արտյոմ Թումանյանը կառաջադրվի որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու

Աննա Կոստանյան 2.12.2024 - 15:22
2.12.2024 - 15:22 դիտում

Արտյոմ Թումանյանը կառաջադրվի որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Գրառումը ներկայացվում ենք ստորև.
«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ
Պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ, որ առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններին որպես Գյումրի քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
Հստակ գիտակցում եմ թե ինչ բարդ ու պատասխանատու բեռ եմ վերցնում իմ ուսերին, սակայն այս դժվարին ու օրհասական պահերին ինչպես միշտ եղել ու մնալու եմ իմ համաքաղաքացիների կողքին անմնացորդ։
Հիմա ամեն ինչ լինելու է Ձեր որոշումով։
ՀՊԱՐՏ ԵՄ ՈՐ ՀԱՅ ԵՄ ԿՐԿՆԱԿԻ ՀՊԱՐՏ ԵՄ ՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՄ»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ