Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Ղազարյանը` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի մասին

Աստղիկ Խաչատրյան 16.01.2023 - 20:59
16.01.2023 - 20:59 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Քարտուղար Ա. Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ