Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս երեք ամիս

8.01.2024 - 20:17 դիտում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երեք ամիս։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում այսօր՝ հունվարի 8-ին, քննարկվում էր Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել։

Ըստ մեղադրանքի՝ նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ