Արմավիրում քաղաքացին սպառնացել է ցած նետվել աշտարակից

Գոհար Ստեփանյան 23.09.2020 - 11:18
23.09.2020 - 11:18 դիտում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կանխվել է քաղաքացու (արական սեռի, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ