Շիրակի պարեկները հերթական բացահայտումն արձանագրել են հունիսի լույս 25-ի գիշերը։ Նրանք Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել են կանեփանման բույս։
Պարեկները վարորդին և ուղևորին բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեղուկով լցված պլաստմասե տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, պլաստմասե տարաներ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով՝ ընդհանուր 950 գրամ և այլն։ «Ֆորդը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։