Արթիկի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Աննա Կոստանյան 11.09.2020 - 12:21
11.09.2020 - 12:21 դիտում

Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Չարենցի փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Եզնիկ Չ.-ն, որը ապրիլի 9-ից ՌԴ ՆԳՆ Խաբարովսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ