Հաշվի առնելով արեւմտահայերենի պահպանման, անաղարտության, զարգացման, ուսումնասիրության, ուսուցման ապահովման եւ կիրառման հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը Սփյուռքում եւ Հայաստանում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից 2020թ հայտարարվել էր arevmtahayeren-shmg.am կայքէջի ստեղծման մրցույթ, որի իրականացումը վստահվել էր Շիրակի մարզային գրադարանին: