ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):