Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

1.07.2025 - 20:36 դիտում

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ