Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 00:22
20.09.2023 - 00:22 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի իր պաշտոնակցի հետ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում.

«Իրանի արտաքին գործերի նախարարի Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը։ Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ