Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արման Զարգարյանի վարած Mercedes G մակնիշի AL 999 EN համարանիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Ռոման Սմբատյանի վարած Toyota Camry մակնիշի 08 ZZ 808 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ռ․ Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Սմբատյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: