Ավտոմեքենան կախվել է հարակից ձորը. օգնության են հասել փրկարարները

Աստղիկ Խաչատրյան 26.12.2021 - 20:23
26.12.2021 - 20:23 դիտում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ