Ավտոլվացման 5 կետի գործունեություն կասեցվել է

Աննա Կոստանյան 10.12.2024 - 15:50
10.12.2024 - 15:50 դիտում

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ։

Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:

«Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։

Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-ների ավտոլվացման կետերից արտահոսող կեղտաջրերը հեռացվել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինների պետերի որոշումներով ավտոլվացման կետերի գործունեությունները կասեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ