Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև: Նախաձեռնողներն են Ռեյնհոլդ Լոպատկան (ÖVP / EPP), Եվա Էռնստ Ձիձիչը (Գրյունե/Կանաչներ) և Պամելա Ռենդի-Վագները (SPÖ / S S D):
Բանաձևի հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն: