Այսօր՝ հունիսի 26-ին, ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան բնակավայրում վնասվել են բնակելի տների եւ անասնագոմերի տանիքները: Տապալվել են էլեկտրասյուներ, մասամբ վնասվել են էլեկտրամատակարարման լարերը, գյուղում մոտ 4 ժամ լույս չի եղել։ Այս մասին տեղեկացանք Նահապետավանի վարչական ղեկավար Սեդրակ Մնոյանից: