Առաջնություն՝ նվիրված Մայրության ու գեղեցկության տոնին

Սամվել Աղանյան 7.04.2022 - 16:17
7.04.2022 - 16:17 դիտում

Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի ՄՊՄԴ-ում անցկացվեցին գեղարվեստական մարմնամարզության քաղաքի առաջնության մրցումները: Ստուգատեսը նվիրված էր Մայրության եւ գեղեցկության տոնին: Մրցումներին մասնակցեցին ոչ միայն տեղի մարզօջախի սաները, այլեւ մարզական բարձրագույն վարպետության դպրոցի, Գյումրու համայնքապետարանի համալիր մարզադպրոցի եւ Հայորդյաց տան 74 մարզուհիներ: Մրցումների կազմակերպիչ, Գյումրու համայնքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը կարեւորեց քաղաքի բաց առաջնությունը նախեւառաջ ուժերի փորձաքննության առումով: Ի վերջո, լավագույնները մասնակցելու են Հայաստանի առաջնությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ