Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ. ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Աննա Կոստանյան 7.06.2024 - 14:56
7.06.2024 - 14:56 դիտում

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-12-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ