Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Աննա Կոստանյան 26.03.2025 - 14:39
26.03.2025 - 14:39 դիտում

Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում՝ մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ