«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Մկրտչյանը կառաջադրվի որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ուզում եմ տեղեկացնել, որ առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված փրայմերիզին՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
Փրայմերիզը ժողովրդավարության նորագույն դրսևորումներից է:
Սիրելի՛ գյումրեցիներ, բոլորիս սրտի քաղաքի վաղվա օրը դուք եք որոշելու»,-գրել է նա: