Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ-ում. Գերմանիայի ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 17.10.2020 - 15:04
17.10.2020 - 15:04 դիտում

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միությանը հետ զրույցում նշել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպից հետո Գերմանիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից, քանի որ Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցի շուրջ բեռլինյան գործընթացում: Բոլոր համաժողովներում խոսվում է պատերազմները դադարեցնելու լուծում գտնելու մասին»,- նշել է նախարարը և հավելել, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ