Դեռ մարտ ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենը հրավիրել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին բուհ՝ հանդիպում ունենալու ուսանողների հետ: Այսօր արդեն այն կայացավ: Այցի ժամանակ նախ Քերոբյանը շրջեց բուհում:
Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանի նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ հանդիպումն է: Նպատակն է մարզային բուհերը եւս մշտական ուշադրության ներքո պահել: