Գյումրիում անցկացվել են բռնցքամարտի բաց առաջնության մրցումները 2 տարիքային խմբերի համար՝ 2006-2007 եւ 2008-2009 թվականներին ծնված դեռահասների մասնակցությամբ: Գյումրու համայնքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի համար այս մրցումները նախեւառաջ դաստիարակչական նշանակություն ունեն: