Անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 10:50
21.05.2025 - 10:50 դիտում

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մայիսի 20-21-ը բացահայտել են 120 հանցագործություն:

Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ խուլիգանության, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու և ալիմենտ վճարելուց խուսափելու:

Բացահայտվել են նաև խոշտանգման, ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու կոչերի, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության՝ 3 դեպք, շորթման՝ 2 դեպք, բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցված 21 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ