Աներոջ և փեսայի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործն ուղարկվել է դատարան

Գոհար Ստեփանյան 3.05.2021 - 23:53
3.05.2021 - 23:53 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պարզվել են տուժողի՝ Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:
Քննությամբ մասնավորապես պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և նրա աներոջ միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է աղջկա ամուսնու որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդու կնոջ հորը մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա

 մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի

օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ