Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

Աննա Կոստանյան 3.12.2024 - 13:28
3.12.2024 - 13:28 դիտում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ
գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ