«Այս անձրևը մեր մեղքերը սրբելու մասին է»․ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում է

Աստղիկ Խաչատրյան 13.05.2024 - 21:19
13.05.2024 - 21:19 դիտում
Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցներին հայտնել էր, որ 19։30-ին պետք է հավաքվեն Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրն ամփոփելու և արդյունքների մասին խոսելու համար։

Եկեղեցում գտնվողներին Սրբազանն ասաց․ «Այստեղ ժամանակին մեր կաթողիկե փոքրիկ եկեղեցին, որ մնացել է, մեծ եկեղեցու մի հատվածն է եղել, և կաթողիկոսական նստավայր է եղել, այսինքն՝ ոչ թե Մայր Աթոռն այստեղ է եղել, այլ նաև այս հատվածում։ Արժեքները ոչնչացնելով առաջ ենք գնացել, հետո էլ գանգատվում ենք, թե Աստված մեզ ինչ է ասում․ Աստված ասում է՝ ուղղամիտ եղեք, ճշմարտության մեջ մնացեք, արդարության ճանապարհներից մի շեղվեք, մենք էլ ուզում ենք այդ ճանապարհի մեջ վերադառնալ՝ թե՛ անձնական, թե՛ հավաքական իմաստով»։

Սրբազանը եկեղեցում ընթերցեց «Հովհաննեսի Ավետարանի» 12-րդ գլխի 24 և 26 համարները։

Հանրահավաքը բակում դեռևս չի սկսվել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ