ԱՄՆ 36 կոնգրեսական Ռուբիոյին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

12.04.2025 - 13:15 դիտում

ԱՄՆ 36 կոնգրեսական, Դինա Տիտուսի և Քրիս Սմիթի գլխավորությամբ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին «Գլոբալ Մագնիտսկու» ակտի շրջանակում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին և ԼՂ քաղաքական ղեկավարությանը:

Երկկուսակցական նամակում կոչ է արվում պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ԼՂ բնակչության դեմ մարդու իրավունքների լուրջ խախտումների և ռազմական հանցագործությունների համար:

Կոնգրեսականներն ընդգծել են, որ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում և դրանից հետո գերեվարված առնվազն 23 հայ ռազմագերիների: Ընդգծվում է նաև, որ անազատության մեջ պահվողները ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Նրանք նաև ընդգծել են Ադրբեջանի անպատժելիության տարածաշրջանային հետևանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ