ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԻ նախարարությանը

Աննա Կոստանյան 6.05.2022 - 18:06
6.05.2022 - 18:06 դիտում

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ: Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ