ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Գոհար Ստեփանյան 22.10.2020 - 11:10
22.10.2020 - 11:10 դիտում

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը սատարելու գործին:

Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, ով ներկայացրել է հռչակագիրը, նշել է, որ էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ