ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը. Միլլեր

Աստղիկ Խաչատրյան 31.10.2024 - 22:53
31.10.2024 - 22:53 դիտում

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը, X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Դա ցույց է տալիս, որ կայուն երկխոսության միջոցով առաջընթացը հնարավոր է: Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին՝ ուղղված կայուն, արժանապատիվ խաղաղությանը`հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ