«ՑԱՅԳ» ՀԸ «Այսօր» լրատվականը ահազանգ է ստացել Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչներից այն մասին, որ դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են իրենց երեխաներին չուղարկել դպրոց:
Բնակիչը նշում էր, որ մարզպետարանը տարիներ շարունակ երեխաների համար գազել է տրամադրել, որ աշակերտներին տաներ դպրոց, հետո հետ բերեր գյուղեր:
Բնակիչները պահանջում են, որ կամ մարզպետարանը վերականգնի տրանսպորտը, շարունակի վճարել գազելի վարորդին, կամ էլ իրենք չեն պատրաստվում երեխաներին դպրոց ուղարկել:
Մանրամասները՝ վաղը: