Բոլոր պատանդները, որոնք գերեվարվել էին նախօրեին Զուգդիդիում, արդեն ազատության մեջ են: Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Սամեգրելոյի շրջանում ՆԳՆ-ի կողմից իրականացված հատուկ ոստիկանական գործողության արդյունքում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, և նրանց կյանքին և առողջությանը այլևս վտանգ չի սպառնում», – ասված է հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկի մասնաճյուղում: Հարձակվողը պատանդ էր վերցրել 43 մարդու:
Նախօրեին բանակցողներին հաջողվել է ապահովել պատանդների մեծ մասի ազատումը, նրանց փոխարինել է ոստիկանության տեղի վարչության պետ Ավթանդիլ Գալդավան: Ավելի ուշ նա և երեք այլ պատանդներ լքել են բանկի մասնաճյուղը:
Հանցագործին հաջողվել է թաքնվել, նրան փնտրում են: