Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը

6.07.2024 - 19:27 դիտում

Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը:

Լրատվամիջոցների տվյալով՝ նախկին կուրսի շարունակությունը կհանգեցնի «Իրանի ժողովրդի բարգավաճմանը և երկրի համար հաջողություններ կապահովի»:

Ավելի վաղ Իրանում ներկայացրել էին նախագահի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքները: Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16384403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ