Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այցով Բաքվում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։
Հիշեցնենք, որ Աբդոլլահիանն Ադրբեջան է այցելել Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
«Այս այցը տարածաշրջանում հարևանության քաղաքականության մոնիտորինգի և զարգացման հնարավորություն կլինի», – թվիթերյան էջում գրել էր Աբդոլլահիանը: