Շիրակավանը Շիրակի մարզի այն գյուղերից է, որ խորհրդային տարիներին տեղափոխվել է այլ տարածք, մեր թիկունքում Ախուրյանի ջրամբարի տարածքում նախկին գյուղն է, որտեղ բացի տներից ու տնտեսություններից մնացել էր նաև Սուրբ Ամենափրկիչ կոչվող եկեղեցին: 70 ամյա Աղվան պապը գյուղի այն մեծերից է, որ ծնվել ու մեծացել է հենց այդ տարածում:Շիրակավանը, Բագրատունիների մայրաքաղաք լինելով, նաև պատմական տարածք է եղել, վերաբնակեցվելուց հետո հաճախ է գալիս այստեղ, նայում հեռվից երեւացող սև կետին ու հիշում մանկության օրերը, հայրական տունը, որը եկեղեցուն մոտ է գտնվել: